Բաքվում կինը ցանկացել է ինքնասպանություն գործել, որովհետև ամուսինը Մարտի 8-ի նվեր չի գնել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բաքվում կինը ցանկացել է ինքնասպանություն գործել, որովհետև ամուսինը Մարտի 8-ի նվեր չի գնել. armeniasputnik.am

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բնակվող կինը փորձել է ինքնասպանություն գործել, քանի որ ամուսինը Մարտի 8-ի կապակցությամբ ոչինչ չի նվիրել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

1971 թվականին ծնված Սվետլանա Կոնստանտինովան ամուսնու հետ վիճաբանության ժամանակ իրեն դանակի հարվածներ է հասցրել որովայնի հատվածում։ Նրան տեղափոխել են №1 կլինիկական բուժկենտրոն։

Վիրահատությունից հետո կինը ոստիկաններին հայտնել է, որ սովորաբար տոն օրերին ամուսինն ուշադիր է եղել, բայց այս անգամ ոչինչ չի նվիրել, այդ պատճառով էլ վնասել է իրեն։

Կնոջ ամուսինը ԱՄՆ քաղաքացի է։

armeniasputnik.am



Նման նյութեր