«Իշխանությունների՝ անձնական կյանքը հարգելը նույնպես փոխադարձաբար կարևոր է»
Advertisement 1000 x 90

«Իշխանությունների՝ անձնական կյանքը հարգելը նույնպես փոխադարձաբար կարևոր է»

Նարինե Մկրտչյանի հրապարակումը.

«Դիտում էի Աննա Հակոբյանի հարցազրույցը Հ1-ով՝ Պետրոսի հաղորդմանը: Անկեղծ ասած, պիտի ասեմ, որ գուցե մենք բոլորս, Աննայի արտասահմյան այցերը քննարկելիս, ակամա մտել ենք նրա անձնական կյանք, ինչն ինձ համար անընդունելի է: Այդ առումով մարդկայնորեն հասկանալի է, որ Աննան աննախաձելի վիճակում է:
Հարգելով անձնական կյանքի՝ նրանց իրավունքը, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Փաշինյան ընտանիքը չարաշահել է իշխանությունը: Օրինակները քիչ չեն՝
– կառավարության շենքում Աննայի ղեկավարած հիմնադրամին գրասենյակ հատկացնելը,
– նույն հիմնադրամի միջոցների համալրումը հայտնի գործարարների միջոցով, որոնք վարժվել են իշխանությունների հրահանգները ֆինանսավորելուց,
– սուպերմարկետներում համատարած արկղներ տեղադրելը,
– արտերկիր մեկնելիս իրենք պետություն են ներկայացնում ,և ընտանեկան շրջագայության հարցեր չպետք է լուծվեն այդ այցերի ընթացքում,
– ընտանիքի անդամներին իշխանության մեջ տեղավորելը,
– չի կարելի անհանդուժող լինել մամուլի և քննադատության հանդեպ, և կեղծ օգտատերերին չպետք է ուղղորդեն քննադատողների դեմ:

Չկայացած ժողովրդավարության պայմաններում միշտ կա գայթակղություն չարաշահելու իշխանությունը: Մամուլը և հասարակական վերահսկողությունը դրա համար են, որ թույլ չտան:
Ինչպես նաև իշխանությունների՝ անձնական կյանքը հարգելը նույնպես փոխադարձաբար կարևոր է:

ՀԳ –Չնայած Մարտի 8-ը չեմ նշում (սիրում եմ ապրիլի 7-ը), բաց Նիկոլի՝ փողոցում այսօր ձնծաղիկներ բաժանելը սիրուն էր»:



Նման նյութեր