Պոլսո Հայոց պատրիարքությունը, Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը, Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կառույցն է։ Աթոռանիստը՝ Ստամբուլի Գումգափուի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցին է, այստեղ է տեղակայված նաև պատրիարքարանը։
Պոլսո Հայոց պատրիարքությունը պաշտոնապես հիմնադրվել է օսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) գրավումից հետո, 1461 թվականին, սուլթան Մեհմեթ 2-րդի նախաձեռնությամբ, սակայն հայ եկեղեցական համայնքը Կ.Պոլսում կազմակերպվել է դեռևս 572 թվականին։
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: