
Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքացին փորձել է հրկիզել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:
Tert.am-ի տեղեկություններով՝ մեքենայի վարորդը դիմել է այդ քայլին, քանի որ քաղաքապետարանից ցանկացել են վերջինիս խանութը քանդել: Վարորդը մեքենայով բարձրացել է քաղաքապետարան տանող աստիճանների վրա, փորձել է մեքենայի վրա բենզին լցնել և հրկիզել, սակայն չի հասցրել:
Այժմ դեպքի վայրում են ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցները:
Լուսանկարները՝ irakanum.am-ից: