Մադոննայի մասին նկարահանված նոր դոկումենտալ ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է:
Օգոստոսի 16-ին լրացավ Մադոննայի 60-ամյակը, ինչի առթիվ էլ նկարահանվեց «Մադոննա. լեգենդի ծնունդը» ֆիլմը:
Մադոննայի դերում ֆիլմում ոչ այդքան հայտնի դերասանուհի Ջեյմի Օլդն է, որն այս դերը ստացել է Մադոննային շատ նման լինելու շնորհիվ:
Ֆիլմի համար ընտրված աուդիո և վիդեոձայնագրությունները վերցվել են Մադոննայի անձնական արխիվից, իսկ նրա կերպարն ավելի ճիշտ ստանալու համար ֆիլմի ստեղծագործական կազմին օգնել է Մադոննայի նախկին սիրելին՝ Դեն Գիլրոյը:
Ֆիլմը պատմում է Մադոննայի ստեղծագործական ուղղու սկզբի և հետագա հաջողությունների մասին:
Երգչուհին 70-ականների սկզբին գնում է Նյու Յորք՝ հայտնի դառնալու և կայանալու երազանքի հետևից:
Սկզբում նա նվագում էր հարվածային գործիքների վրա՝ Breakfast Club խմբում, իսկ արդեն 80-ականների սկզբին նրան հաջողվում է ստեղծել Emmy and The Emmys հեղինակային նախագիծը, ինչից հետո սկսում է ելույթ ունենալ առանց խմբի:
Ֆիլմի հեղինակները խոստանում են՝ այս կինոնկարում մենք կտեսնենք իրական Մադոննային, որին, գուցե, ճանաչում են միայն նրա մտերիմները:
Ավելացնենք, որ Մադոննան ֆիլմի մասին դեռ ոչինչ չի ասել: Հետաքրքիր է՝ հավանե՞լ է: