Իրանագետ Վարդան Ոսկանյանի հրապարակումը.
«Թե բա՝ Էրդողանը հայերեն թվիթ ա արել․․․ Ու մի կողմից մե՜ խինդ, մե՜ ուրախություն, մյուսից՝ սուգ ու շիվան, իսկ անկախ ցանկացած վերաբերմունքից, ինքը էդ գրառմամբ քարոզչական առումով արդեն իսկ ազդել ա մեր վրա՝ որպես հայաստանյան ու հայ հասարակություն, ինչքան էլ ցավալի լինի էդ խոստովանելը։
Բա, որ կոկորդս պատռում էի, ասելով, թե պետք ա օգտագործվի թվիթերյան դիվանագիտությունը, ասենք, օրինակ՝ պարսկերեն կամ ադրբեջաներեն գրելով, հյուսիսայինների մեջ վեհագույն ազգիս վեհ ներկայացուցիչները իրանց արժանապատվությունից ցածր էին դիտարկում նման միտքը լսելն իսկ՝ էս ի՞նչ ես ասում, բա, կարելի՞ ա, պարսկա-թուրքա-արաբական մուղամ-բան․․․
Ու հիմա Էրդողանը քարոզչական տիրույթում, Էրևանի աշխարհաբարով ասած, մեզ թեթև չախել ա։ Ուզու՞մ ենք տենց վեհ մնալ ու հերթական բարոյական հաղթանակով բավարարվել, հարց չկա, բայց մեր արյունարբու տարածաշրջանում թքած ունեն բարոյական հաղթանակների վրա ու պետք ա իրական դաշտում կրել։
Իսկ դրա համար շատ սիրուն ասիմետրիկ պատասխան կա՝ մարտի 21-ին վարչապետի մակարդակով «Թվիթերում» ընտիր քրդերենով շնորհավորել Թուրքիայում նաև քրդական ինքնության պահպանման ու ազատագրական շարժման ներքին խորհուրդ ունեցող քուրդ ժողովրդի Նավրոզի տոնը»։