Steptohealth.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք կօգնեն խռմփոցի դեմ: Կայքի փոխանցմամբ՝ որոշ մթերքներ ևս կարող են օգնել այլևս չխռմփացնել:
Մեղր: Այն կարելի է օգտագործել տարբեր ձևերով՝ նաև ավելացնելով որոշ մթերքների վրա: Մեղրը նյութեր է պարունակում, որոնք արդյունավետորեն օգնում են մաքրել շնչառական ուղիները:
Անանուխի թեյ: Քնի ժամանակ խռմփոցից ազատվելու արդյունավետ միջոց կարող է լինել նաև այս թեյը: Այն ևս օգնում է մաքրել շնչառական ուղիները:
Ձուկ: Ձկան օգտագործումն օգտակար է ողջ օրգանիզմի համար: Ամենօրյա կերակրացանկում կարող եք ձուկ ավելացնել, ինչը կարող է օգնել ազատվել խռմփոցից:
Ձիթապտղի յուղ: Այն ամենաօգտակարն է համարվում գոյություն ունեցող յուղերից: Այն ընդունակ է շնչառական ուղիներից հանել վարակները, հեշտացնել շնչառությունը: Այն նաև դրական է ազդում քնի որակի վրա:
Սոյայի կաթ: Եթե ցանկանում եք հանգիստ քնել և մոռանալ խռմփոցի մասին, կարող եք կովի կաթը փոխարինել սոյայի կաթով: Այն օգտակար է ոչ միայն խռմփոցի դեմ, այլև շնչառական համակարգի համար: