ETNews կորեական կայքում հայտնվել են ներքին տեղեկություններ, որ երկու ընկերությունների միջև բանակցություններ են ընթանում ծալովի էկրանների մատակարարման վերաբերյալ, և մի քանի նախատիպեր արդեն փոխանցվել են Apple-ին:
Հոդվածում նշվում է, որ Samsung-ի պրոտոտիպը այժմ կարող է արտադրել ընդամենը 2,4 մլն ծալովի էկրան մեկ տարում: Apple-ի հետ համագործակցելու համար նրանք ստիպված կլինեն բարձրացնել արտադրողականությունը մինչև 10 միլիոն:
Apple-ի ինսայդները վերջին օրերին ակտիվորեն խոսում են iPhone-ի նոր հեղափոխական տարբերակի՝ ճկուն սմարթֆոնի մասին, որի դիզայնը մշակվում է արդեն մի քանի տարի: Խոսակցությունների առիթ է դարձել ընկերության ներկայացրած արտոնագիրը, որտեղ խոսվում է ճկուն սարքի մասին:
Հոլանդական տեխնիկական LetsGoDigital բլոգն արտոնագրերի հիման վրա պատրաստել է մի շարք պատկերներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին է լինելու նոր հեղափոխական iPhone-ն իրական կյանքում:
Արտոնագրային փաստաթղթերում ցուցադրվում են ճկուն սմարթֆոնի 2 և 3 դիսփլեյներով տարբերակները, ինչպես նաև մեկ կամ երկու դետալներ, որոնք թույլ կտան ծալել սարքը:
Այնուամենայնիվ, մոտ ապագայում iPhone-ի ծալվող տարբերակին պետք չէ սպասել: Նշվում է, որ Apple-ն առաջին հերթին կներկայացնի 5G սմարթֆոն, իսկ մոտ մեկ տարի անց՝ iPhone և/կամ iPad, որը կստանա ճկուն էկրան:
Կարելի է ասել, որ սա Apple-ի ռազմավարությունն է, քանի որ առաջին դեպքը չէ, երբ ընկերությունը թույլ է տալիս իր մրցակիցներին առաջինը փորձարկել քննարկվող տեխնոլոգիաները:
Սիրարփի Աղաբաբյան