Արթուր Դանիելյան. «Ադեկվադի 103-րդ թողարկման մեջ բացատրել եմ, թե ոնց ա Նիկոլը կեղծել 2018 թվականի պետական բյուջեն»
Advertisement 1000 x 90

Արթուր Դանիելյան. «Ադեկվադի 103-րդ թողարկման մեջ բացատրել եմ, թե ոնց ա Նիկոլը կեղծել 2018 թվականի պետական բյուջեն»

Ադեկվադի 103-րդ թողարկման մեջ բացատրել եմ, թե ոնց ա Նիկոլը կեղծել 2018 թվականի պետական բյուջեն` թաքցնելով մի քանի տասնյակ միլիոն դոլարի «կորուստը»: Դրանից առաջ գրել էի` ոնց են կեղծել անցած տարվա թվերն արտահանման մասով ու ՀՆԱ-ի մասով առհասարակ: Հիմա վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019-ի հունվարի հաշվետվությունը: Ուրեմն մեջը գրած է, որ առևտուրն աճել է. մասնավորապես մեծածախն է աճել մոտ 30%-ով, մինչդեռ բեռնափոխադրումներն ընկել են մոտ 70%-ով: Հասկանու՞մ եք չէ, սա նշանակում է, որ մեր «օպտովիկները» վերջապես բացահայտել են տելեպորտացիայի գաղտնիքները և այլևս փոխադրումների կարիքը չունեն կամ էլ էս թվերը պարզապես հերթական հիմար կեղծիքն ա: Բայց դե դա քիչ հավանական է: Նիկոլը ե՞րբ ա խաբել, որ հիմա խաբի:

Հպանցիկ անցա այլ թվերով: Արտահանումը ընկել է 16%-ով (սրանց ծրագրում նախատեսված էր, որ տարեկան 30% աճելու է), միջազգային պահուստները կրճատվել են 20%-ով, վարկային տոկոսադրույքներն աճել են 15%-ով, գողություններն աճել են 100%-ով, կեղծ փողերի շրջանառությունն աճել է 250%-ով… ու սա պաշտոնական տվյալներն են…

Ու ես պիտի հիշեցնեմ՝ սա ամենա արդար բանն է, որ տեղի է ունեցել…

Հ.Գ. արա, էդ կենսաթոշակայինի վճարները որոշել եք էլ չտա՞լ…

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր