Տեսանյութերում ներկայացված են Վազգեն Թևանյանի 4 հաղթական գոտեմարտերը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 65 կգ քաշային կարգում, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
2018թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:
6 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին:
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին: Եզրափակիչում Թևանյանը գոտեմարտել էր վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ և հաղթել 2:1 հաշվով:
Վազգեն Թևանյան – Էդեմի Բոլկվաձե (Վրաստան)՝ 2:1 (եզրափակիչ)
Ամբողջությամբ՝ armsport.am