
Սրբուհի Սարգսյանը, որին երկրպագուների մեծ բանակը ճանաչում է Սրբուկ անունով, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը կներկայացնի «Walking out» երգով: Սիրո և հիասթափության մասին պատմող ստեղծագործության խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է:
Մարտի 10-ին Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ «Walking out» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան: Հոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:
Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: