
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե չարաշահումների հետ կապված քանի՞ գրություն է ուղարկել իրավապահներին, Առողջապահության նախարարն ասաց.
«Իմ ուղարկած գրությունների քանակը չեմ հիշում, ինչ վերաբերում է Վ. Պողոսյանի գործին, մանրամասները պարզեք Քննչական կոմիտեից… Իմ պարտքն եմ համարում ցանկացած իրավախախտման մասին հայտնել իրավապահներին և եթե կա որևէ պաշտոնյա, որ չի հայտնում, ապա թաքցնում է իրավախախտումը»: