Ճապոնիան կզբաղվի Ասիայում կիբեռահաբեկչության հակազդման համակարգի ստեղծմամբ. Nikkei
Advertisement 1000 x 90

Ճապոնիան կզբաղվի Ասիայում կիբեռահաբեկչության հակազդման համակարգի ստեղծմամբ. Nikkei

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է զբաղվել կիբեռահաբեկչության հակազդման՝ Ասիայում առաջին բազմազգ կառույցի ստեղծմամբ: Դրան անդամակցելու առաջարկությունը ենթադրվում է ուղարկել ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրներ: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է Nikkei թերթը:

Տոկիոն, թերթի տվյալներով՝ նաև կարևոր է համարում Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությունը նոր համակարգին: Այդ կառույցի ստեղծման վերաբերյալ կոնկրետ առաջարկությունը ենթադրվում է անել օգոստոսին ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանային համաժողովի՝ անվտանգությանը նվիրված նստաշրջանում: Սկզբնական շրջանում Տոկիոն մտադիր է առաջարկել տեղեկատվության արագ փոխանակաման համակարգի ստեղծում տարածաշրջանի պետությունների միջև կիբեռգրոհների դեպքում: Ենթադրվում է նաև զարգացող երկրներին փոխանցել նման հարձակումների բացահայտման և հակազդման տեխնոլոգիաներ: Տոկիոն մտադիր է նաև առաջարկել կիբեռանվտանգության մասին օրենսդրության միասնացում, համապատասխան համակարգերի և տեխնոլոգիաների համատեղ մշակում:



Նման նյութեր