«Հենց այս դաշտից էլ պետք է ծնվի իրական ընդդիմությունը»
Advertisement 1000 x 90

«Հենց այս դաշտից էլ պետք է ծնվի իրական ընդդիմությունը»

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ տեղի կունենա.
Բնական է, որ շատ շուտով դժգոհությունները կառավարությունից ավելի կշատանան: Ինչպես գուշակում էինք, հարցերը չեն լուծվում մեկ օրում: Պարզ է, որ փողոց դուրս եկած մադկանց ակնկալիքները շուտ չէին բավարարվելու և չեն բավարարվի կարճաժամկետ հեռանկարում: Կառաջանան տարբեր թևեր: Դաշտերը, գույները, մոտեցումները կխառնվեն:

Ավելի բարձր կսկսեն լսվել նախկինների, նրանց շեփորների և մունետիկների ձայները:

Այստեղ է, որ շատ կարևոր խնդիր կա: Չափազանց կարևոր:

Հարկ է, որ դժգոհողները, իրական ու փաստարկված դժգոհողները, հանդես գան առանձին դաշտում: Որևէ առնչություն չունենան նախկինների հետ կամ չտառապեն նախկինների պայմանական վերադարձը քարոզելու մոլուցքով: Այսինքն կլինի երեք դաշտ:

Ներկայիս իշխանության դաշտը, նախկինների և նրանց փոքրաթիվ կողմնակիցների դաշտը և այս երկուսի հետ կապ չունեցող, բայց իրական ու փաստարկված դժգոհողների դաշտը: Հենց այս դաշտից էլ պետք է ծնվի իրական ընդդիմությունը»:

Ի՞նչ տեղի կունենա.Բնական է, որ շատ շուտով դժգոհությունները կառավարությունից ավելի կշատանան: Ինչպես գուշակում էինք,…

Gepostet von Vahram Toqmajyan am Montag, 11. März 2019



Նման նյութեր