Տնտեսական տեղեկատվությունը շարունակում է զգլխիչ մնալ։ Այսօր ՊԵԿ նախագահի տեղակալը լրագրողներին թվեր է ներկայացրել։ Այդ հիմնարկը 2017թ-ին հարուցել է 57 քրեական գործ, իսկ 2018-ին՝ 134։ Փաստորեն անցած տարի քրեական գործերի քանակն ավելացել է 235 տոկոսով։
Մի շտապեք ուրախանալ։ Պետությանը «պատճառած վնասի վերականգման մասով պատկերը», որ ցուցադրեց ՊԵԿ նախագահի տեղակալը սա է «2017թ-ին ունեցել ենք 8․4 մլրդ, 2018թ-ին՝ 8․5 մլրդ»։ Փաստորեն քրեական գործերն աճել են 235 տոկոսով, ինչի արդյունքում պետության վնասը վերականգնվել է նախորդ տարվա համեմատ 1․2 տոկոսով ավելի։
Կփորձե՞ք տրամաբանական պատասխան գտնել այսքան «արդյունավետ աշխատանքի համար»։ Թե կպնդեք 10 հազար պետական պաշտոնյաների կրճատումը սկսել այս հիմնարկից։
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից: