«Այս երևույթը անընդունելի է և դատապարտելի». ՔՊ անդամ
Advertisement 1000 x 90

«Այս երևույթը անընդունելի է և դատապարտելի». ՔՊ անդամ

ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի սիսիանցիներ, տարբեր հիմնարկներից տեղեկություններ եմ ստանում, որ որոշակի մարդկանց խումբ կամ մարդիկ ՔՊ-կուսակցության անունից հանդես են գալիս, իբրև կուսակցության ներկայացուցիչ, կամ ՔՊ համակիր և փորձում են աշխատանքի տեղավորելու, տեղավորվելու հարցեր լուծել։

Այս երևույթը անընդունելի է և դատապարտելի։ Բոլորին հորդորում եմ չտրվել նմանատիպ սադրիչ գործողություններին և նմաններին ցույց տալ դուռը դրսից ծածկելու նուրբ ձևը։

Հավելյալ տեղեկություն`

Սիսիանում ՔՊ տարածքային գրասենյակը ժամանակավորապես չի գործում և որևէ մեկը իրավունք չունի հանդես գալ այդ գրասենյակի անունից, որպես հարցեր լուծելու միջոց։
Իսկ նախկին գրասենյակի աշխատանքները ՔՊԿ-ի կողմից ամբողջությամբ դադարեցվել է»։



Նման նյութեր