«Պրոպագանդա» և «ագիտացիա» բառերն իրենք իրենցով բացասական իմաստ չեն կարող ունենալ. Վահագն Թևոսյան
Advertisement 1000 x 90

«Պրոպագանդա» և «ագիտացիա» բառերն իրենք իրենցով բացասական իմաստ չեն կարող ունենալ. Վահագն Թևոսյան

Վահագն Թևոսյանի հրապարակումը

«Մի երկու բառի բացատրություն տամ, որ հետագայում սա հիմք ընդունենք՝ թյուրիմացությունից ու մանիպուլյացիաներից խուսափելու համար։

Պրոպագանդա – որոշ գաղափարների, գիտելիքների, ուսմունքների տարածում և մանրամասն բացատրություն։

Ագիտացիա – բանավոր կամ տպագիր գործունեություն, որը նպատակ ունի լայն զանգվածների մեջ տարածելու որոշ գաղափարներ՝ նրանց քաղաքական դաստիարակության և ակտիվ հանրային-քաղաքական կյանքի ներգրավելու համար։

Հավելում․ էս բառերն իրենք իրենցով բացասական իմաստ չեն կարող ունենալ։ Բացասական իմաստ կարող է ունենալ էս բառերի տակ ներկայացվող բովանդակությունը։ Կարելի է պրոպագանդել ու ագիտացիա անել սերը, կարելի է՝ պատերազմը»։



Նման նյութեր