10 խորհուրդ Սիրո և ուղիղ հակառակի մասին. Մհեր Արշակյան
Advertisement 1000 x 90

10 խորհուրդ Սիրո և ուղիղ հակառակի մասին. Մհեր Արշակյան

Մհեր Արշակյանի հրապարակումը.

1.Երբեք, երբեք, երբեք մի առօրեականացրեք սերը, դրա համար կա ամուսնությունը:

2.Եթե սերը ձեզ չի սպանում, դուք դրանից դուրս կգաք մեռած:

3.Ունեցեք անձեռնմխելի գաղտնիքներ, հիշեք, որ եթե պատմեք, ձեր սերն ապագայում դրանցով է գնալու հաջորդի մոտ:

4.Որոշեք ում կամ ինչի համար եք արթնանում, որովհետև լուսաբացն առանց ձեզ էլ կա:

5.Սիրելիին պետք է թողնել այն ժամանակ, երբ սիրված ես։ Հետո արդեն ավելի դժվար կլինի։

6.Սիրո վրա ոչինչ չես կառուցի: Բայց հլը փորձիր կառուցել առանց դրա:

7.Աղջիկներ, ձեր այն ընկերոջ մոտ, որին երբեք չէիք սիրի, մի խոսեք ուրիշի հանդեպ ձեր սիրուց: Դուք ընդամենը հասկացնում եք, որ նրան երբեք չեք սիրի` տեղ չթողնելով, որ ինքը ձեզ չսիրի առանց ձեր հիշեցնելու:

8.Մի չարախոսեք ձեր ծնողներին ձեր ընտրյալների մոտ, հեռանան, թե մնան, այդ չարախոսությունը ձեր ընտրյալների հոգում մնալու է որպես խրախճանք:

9.Հիշեք, ոչ ոք ձեզ մոտ չի գալիս ամբողջ սրտով: Երբեմն հենց ինքներդ էլ կերտում եք նրա սրտի մնացած մասը: Բայց ավելի հաճախ ինչ-որ մեկը տանում է ձերը պարզապես որպես իր նվաճում:

10.Ոչ ոք ձեզ չի սիրի այնքան, որքան` դուք: Մեկը միշտ «ավելի սիրողն» է: Դա միակ գերեզմանն է, որը փորում եք հաճույքով: Որովհետև ձերն է:



Նման նյութեր