ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստր և խորհրդական Իվանկան այլ անուն է կրում։ Պարզվում է՝ երեխային ծնունդից հետո տվել են Իվանա անունը։ Իվանկայի՝ 2010թ.-ին արված հրապարակման վրա ուշադրություն է հրավիրել AOL հրատարակությունը։
«Իմ իսկական անունը Իվանա է։ Չեխիայում Իվանկան Իվանա անվան մանկական տարբերակն է, ինչպես Բոբին Ռոբերտի համար»,- Twitter-ում գրել է Իվանկան։
Իվանկա Թրամփը Դոնալդ Թրամփի և ազգությամբ չեխ ֆոտոմոդել Իվանա Զելնիչկովայի դուստրն է, ումից ԱՄՆ ներկայիս նախագահը բաժանվել է 1992թ.-ին՝ 15 տարվա ամուսնությունից հետո։ Զելնիչկովայի հետ ամուսնությունից ԱՄՆ նախագահը ևս երկու երեխա ունի՝ Դոնալդ Թրամփ կրտսերը և Էրիկ Թրամփը։
Ի դեպ, Իվանկա Թրամփին կարելի է համարել ԱՄՆ նախագահի սիրելին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայրն անսահման սիրում է նրան և նույնիսկ նշանակել է սեփական խորհրդականի պաշտոնում։