«ԱՄՆ-ն Հայաստանի դեմ որոշել է պատժամիջոց կիրառել». Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

«ԱՄՆ-ն Հայաստանի դեմ որոշել է պատժամիջոց կիրառել». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանի հրապարակումը.

«Վրեքներդ խաբար չկա, չէ՞, որ ԱՄՆ-ն Հայաստանի դեմ որոշել է պատժամիջոց կիրառել Իրանի հետ հարաբերություններ ունենալու պատճառով: Մեկդ նման բան մեր ԶԼՄ-ներում տեսե՞լ եք: Լավ, սաղ հեչ, բոցն էն ա, որ ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը չեն մտել պատժամիջոցների տակ, թեպետ նրանց առևտրային հարաբերությունները Իրանի հետ շատ ավելի խորն են: ՀՀ առևտուրը Իրանի հետ կես միլիարդի էլ չի ձգում: Իրանը ՀՀ արտաքին առևտրի թոփ գործընկերների եռյակում էլ չկա: Մինչդեռ Թուրքիայի հետ Իրանի առևտուրը տարեկան 10 միլիարդ դոլարի կարգի է, իսկ Ադրբեջանում Իրանը նույնիսկ փայ է գազային արդյունաբերության մեջ…

Իսկ մեզ մոտ լռում են բոլորը: Ամենահնչուն լռությունը նրանցն է, ովքեր, ամերիկայի դեսպանատան քամագը մտած, տարիներ շարունակ հով լռված էին: Հիմա էլ հով լռված են պետական գրասենյակներում: «Հայկական հարցը» պիտի վերջնականապես լուծվի և մենք այդ «լուծման» շեմին ենք: Թե որն է այս ամենի իրական պատճառը, կպատմեմ հինգշաբթի երեկոյան ԱԴԵԿՎԱԴ-ի եթերում»:



Նման նյութեր