Այս մասին հայտնում է
tert.am-ը, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հայտարարությանը հղումով: Ըստ հրապարակված տեղեկության՝ սահմանապահների խումբը սահմանախախտներին կարգադրել է կանգ առնել ու նախազգուշացնող կրակոց է արձակել: «Սակայն սահմանախախտները, չենթարկվելով կարգադրությանը, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ: Վերջինները ստիպված են եղել զենք կիրառել. սահմանախախտներից մեկը սպանվել է: Մյուսները նետել են իրենց փաթեթներն ու թաքնվել են»,-ասվում է հաղորդագրությունում: Սահմանապահների կարգախումբը դեպքի վայրում հայտնաբերել է հերոինով և ափիոնով, մեծ քանակությամբ ուժեղ ազդեցությամբ հոգեմետ դեղամիջոցներով չորս փաթեթ, որսորդական զենք, վեց փամփուշտ ու պարկուճներ: