Խոյ՝ 21.03 – 20.04
Աշխատեք գարնան բերած զգացմունքների տարափից չկորցնել գլուխը։
Նոր հարաբերություններ սկսելու գերազանց ժամանակ է։
Նրանց, ովքեր վաղուց միասին են, սպասում են առավել խորն էմոցիաներ ու զգացմունքներ, իր անկեղծությամբ ու ռոմանտիկայով գրեթե պատանեկան սեր։
Ցուլ՝ 21.04-20.05
Ցուլերի համար զարմանալի ժամանակ է։ Հատկապես նրանց համար, ովքեր արդեն լուրջ ու երկարատև հարաբերությունների մեջ են գտնվում։
Հավանական է, որ ձեր համատեղ կյանքում ինչ-որ կարևոր ու լավ բան կլինի։
Երկվորյակներ՝ 21.05-20.06
Գարունը կպտտեցնի ձեր գլուխը, և կարճ ժամանակով դուք ձեր գլուխը կկորցնեք։
Հավանաբար ձեզ մի փոքր հանդարտեցնել կարող է միայն լուրջ սիրավեպի սկիզբը։ Հիմա դրա ճիշտ ժամանակն է։
Խեցգետին՝ 21.06-22.07
Անհասկացվածության ու անհանգստության նոտաները, որոնք կարող են ի հայտ գալ ձեր հարաբերություններում, հեշտությամբ հնարավոր կլինի վերացնել հանգիստ ու վստահությամբ լի զրույցով։
Առյուծ՝ 23.07-22.08
Ուժեղ էմոցիաները ոչ միշտ ձեզ օգտակար կլինեն։ Աշխատեք փոքր-ինչ զսպել ձեզ, այլապես դուք անզգուշությամբ կարող եք լրջորեն վիրավորել ձեզ համար մտերիմ մարդու։
Կույս՝ 23.08-23.09
Ոչինչ չարժե պլանավորել անձնական հարաբերություններում, առավել ևս՝ սիրո մեջ։ Այն անակնկալ կերպով կգա։
Կշեռք՝ 24.09-23.10
Նոր ուժով հորդած ուժեղ զգացմունքները հավանաբար փոքր-ինչ կխաթարեն ձեր կայուն հավասարակշռությունը։
Ամեն դեպքում դա օգտակար կլինի ձեր հոգեկան վիճակի համար։
Կարիճ՝ 24.10-21.11
Էմոցիաներ, զգացմունքներ, սիրահարվածություն, սեր ու կիրք…
Սահմանային, անցումային ժամանակաշրջանը ձեր տարերքն է։
Ազատություն տվեք ձեր զգացմունքներին ու էմոցիաներին, բայց մի կորցրեք գլուխը։
Աղեղնավոր՝ 22.11-21.12
Ամեն ինչ չէ, որ խելքով է լուծվում, լսեք ձեր սրտի ձայնին։
Սեր գտնելու գերազանց ժամանակ է։
Այծեղջյուր՝ 22.12-20.01
Ձգտեք ձեր հարաբերությունների ամրապնդմանը։
Միգուցե ձեզ պետք կլինի որոշակի նախաձեռնություն ցուցաբերել, ձեր հարաբերությունների համար պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա։
Ընտանիք կազմելու ճիշտ ժամանակն է։
Ջրհոս՝ 21.01-18.02
Աշխատեք հասկանալ ինքներդ ձեզ, գլուխ հանել ձեր մտքերից ու ցանկություններից։ Բարդ է ինչ-որ բան կառուցել անվստահության ու կասկածների վրա։
Ձկներ՝ 19.02-20.03
Ռոմանտիկ ընթրիք կազմակերպեք։
Հավանաբար հենց այնտեղ ձեզ համար ինչ-որ լավ ու կարևոր բան կպատահի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը