Ընտրեք պատկերներից մեկը, որի գույնն ամենաշատն է ձեզ դուր գալիս:
Կանաչ: Այս գույնը գերադասում են մարդիկ, ում համար կյանքում կարևոր է ներդաշնակությունը կյանքում և հարաբերություններում:
Ցանկանում են՝ զուգընկերոջը բնորոշ լինեն հետևյալ հատկությունները.
- հուսալիություն
- նրբազգացություն
- հակում փոխզիջումների
- հոգեկան ջերմություն:
Մանուշակագույն: Դուր է գալիս մարդկանց, ովքեր զարգացած ստեղծագործական պոտենցիալ ունեն: Այս ընտրությունը կարող է վկայել ինտրավերտ լինելու մասին:
Ցանկանում են՝ զուգընկերոջը բնորոշ լինեն հետևյալ հատկությունները.
- արտասովոր մտածողություն
- անձնական տարածության հարգում
- անկախություն
- իմաստություն
- ինքնատիրապետման կարողություն:
Կարմիր: Ընտրում են խարիզմատիկ, վառ արտահայտված լիդերի կարողություններ ունեցող մարդիկ: Լի են էներգիայով, գործնական են:
Ցանկանում են՝ զուգընկերոջը բնորոշ լինեն հետևյալ հատկությունները.
- ներուժ
- ինքնավստահություն
- նպատակասլացություն
- արկածախնդրություն:
Դեղին: Ընտրում են լավատես, բաց մարդիկ: Կարողանում են նկատել մարդկանց դրական կողմերը: Շփվող են, կարեկցող:
Ցանկանում են՝ զուգընկերոջը բնորոշ լինեն հետևյալ հատկությունները.
- հումորի զգացում
- ռոմանտիզմ
- բարություն
- ձգտում բարձր իդեալների:
Նարնջագույն: Գերադասում են վառ, զգացմունքային մարդիկ: Ուղիղ են արտահայտվում, հստակ դատողություն ունեն, ամբիցիոզ են:
Ցանկանում են՝ զուգընկերոջը բնորոշ լինեն հետևյալ հատկությունները.
- ազնվություն
- գործնական մտածողություն
- լավատեսություն
- հետաքրքրասիրություն
- հակում իդեալիզմի:
Կապույտ: Խորաթափանց են, սիրում են փիլիսոփայություն: Կայուն են նախընտրություններում, որոշումներում, դիրքորոշումներում: Հանդուրժողական մոտեցում ունեն մարդկանց թերություններին:
Ցանկանում են՝ զուգընկերոջը բնորոշ լինեն հետևյալ հատկությունները.
- խելացի
- զգայուն
- լավ զուգընկեր
- կամային անձ:
Նյութը Blacklogic.me-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը