Երեկ «Իրավունք TV»-ի տղավարում անդրադառնալով Մինսկի համանախագահների` օրեր առաջ տարածած հայտարարությանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուկյանը նկատեց.
«Նրանք զգում են Հայաստանի տրամադրությունը, նրանք ըստ էության հայտարարում, կամ ավետում են հայաստանյան իշխանությունների ներքին տրամադրությունները: Ես կարող եմ ասել ավելին, բայց իմ նպատակը ոչ թե իրավիճակը սրելն է այլ հակառակը` լիցքաթափել, հասնել նրան, որ մեր իշխանությունները հասկանան մի պարզ ճշմարտություն, որ կարեւոր չի թե իրենք ինչ են ասում, կարեւոր է, թե իրենք ինչ են անում: Եվ մյուս կարեւոր հանգամանքը, որ անհրաշեշտ է հասկանան դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ այլոք, այն ինչ խոսում են իրենց առանձնատներում աշխարհը դրա մասին իմանում է: Երբ ինչ որ բան ասվում է հրապարակում դրա մասին իմանում են բոլորը, իսկ նեղ շրջապատի խոսացածը իմանում է նաեւ Ադրբեջանը: Այն մարդիկ ովքեր արագորեն հայտնվեցին իշխանության էշելոններում ժամանակին ծառայել են այլ ուժերի եւ շարունակում են ծառայել, իրենք չեն անցել համապատասխան ստուգում, իրավունք կա՞ արդյոք նրանց այդ պաշտոնները վստահել: Կան պաշտոնյաներ որոնք տարբեր դեսպանների տներում ավելի շատ են լինում քան իրենց աշխատավայրերում: Ինչեր են խոսում, կամ գոնե հասկանում են ինչ են խոսում, թե՞ արագ-արագ գնում զեկուցում են: Պարոն Փաշինյան ուշադրություն դարձրեք այս ամեն ինչին: Սեւ ու սպիտակ բարիկադները գնալով խորանում են, բայց մեզ պետք է ցույց տալ, որ միասնական ենք»: