
Խառը մենամարտերի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը՝ որպես պատվավոր հյուր, կժամանի Տոլյատի, որտեղ կկայանա Битва на Волге-10 խառը մարտարվեստի մրցաշարը:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Նուրմագամեդովը երեկոյի գլխավոր մենամարտում կաջակցի իր հորեղբոր որդուն՝ Ումար Նուրմագոմեդովին, որը մենամարտելու է հայ մարզիկ Արմեն Գուլյանի հետ:
Հայ և դաղստանցի մարզիկների միջև մենամարտը տեղի կունենա ապրիլի 14-ին: