Քիմ Քարդաշյանի նախկին սիրելիի կինը հայերենով հանգստացրել է երեխաներին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանի նախկին սիրելիի կինը հայերենով հանգստացրել է երեխաներին

Ամերիկյան ֆուտբոլային ակումբի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ հայուհի Լիլիթ Ավագյան-Բուշը, Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է ընտանեկան ուղևորությունը մեքենայով։ Լիլիթն ու նրա ամուսինն անգլերենով քննարկում են ուղևորությունը, իսկ երեխաները պարբերաբար տարբեր խնդրանքներով խանգարում են նրանց։

 

View this post on Instagram

 

A post shared by Lilit Avagyan Bush (@lilitslife) on Mar 11, 2019 at 11:37pm PDT

Ավագ երեխային հանգստացնելու նպատակով Ավագյանը նրան դիմում է հայրերենով. «Մի հատ կսպասես, մի վայրկյան»։

Instagram-ի հայ հետևորդներն անուշադրության չեն մատնել տեսանյութը եւ գովել են Լիլիթին, որ նա երեխաներին սովորեցնում է մայրենի լեզուն։

Լիլիթ Ավագյան-Բուշին համացանցում Քիմ Քարդաշյանի նմանակն են անվանել. նրա ամուսինը Քիմի հետ հանդիպել է 2007-2010թթ.։ Քարդաշյանից բաժանվելուց 5 տարի անց Ռեջի Բուշն ամուսնացել է պարի ուսուցչուհի Լիլիթ Ավագյանի հետ։ Այժմ Բուշը կարճ մազերով է, սակայն ընդհանուր առմամբ հիշեցնում է Քարդաշյանին։

Հետևորդները, քննարկելով նրա վերջին լուսանկարները, նշում են, որ նա կարծես «վերցրել է Քիմի զգեստները, կազմվածքը և նույնիսկ դիմագծերը»։

style.news.am