Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը 2020 թվականին գրքեր գնելու նպատակով իրավաբանական անձանցից ընդունում է առաջարկներ հետևյալ ուղղություններով.
◆ հայ դասական գրողների հոբելյանական գրականություն,
◆ գիտամշակութային և կրթամշակութային գրականություն,
◆ քննադատական տեսություն պարունակող գրականություն,
◆ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն,
◆ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն,
◆ ազգային փոքրամասնությունների գրականություն,
◆ ընթերցողական պահանջարկ ունեցող վերահրատարակություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունց, ծրագրին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հայտը`(ձևաթուղթը կցվում է) և առաջարկվող գրքի մեկ օրինակ:
Գնման համար ներկայացվող գրքերը պետք է հրատարակված լինեն 2018-2019 թվականներին:
Ծրագրին չեն կարող ներկայացվել երբևէ որևէ գերատեսչությունից պետական աջակցություն ստացած կամ պետական պատվերով լույս տեսած գրքերը:
Ձեռք բերված գրքերը բաշխվելու են ՀՀ գրադարաններին, ներկայացվելու են գրքի միջազգային ցուցահանդեսներում՝ Հայաստանի տաղավարում:
Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստանի ազգային գրադարանի «Գրականության հանրահռչակման բաժին» բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-16:30, հասցե՝ Տերյան 72, հեռախոս՝ 077 91 27 73:
Հ Ա Յ Տ
2020 թվականի «Գրքերի գնում» ծրագրին դիմելու
Հայտաձև
| Տվյալներ դիմումատուի վերաբերյալ | ||
| 1. | Կազմակերպության իրավաբանական անվանումը | |
| 2. | Հասցեն | |
| 3. | Կոնտակտային անձը | |
| 4. | Հեռախոսահամարը | |
| 5. | Էլ-փոստը | |
| Տվյալներ գրքի վերաբերյալ | ||
| 6. | Ուղղությունը՝
ըստ հայտարարության ենթաբաժինների |
|
| 7. | Հեղինակը / կազմողը / թարգմանիչը (ընդգծել) | |
| 8. | Գրքի անվանումը | |
| 9. | ISBN համարանիշը | |
| 10. | Նախորդ հրատարակության վաղեմությունը (եթե վերահրատարակություն է) | |
| 11. | Չափսը | |
| 12. | Միջուկի թուղթը (գ/քմ) | |
| 13. | Կազմի տեսակը | |
| 14. | Մեկ միավորի վաճառքի արժեքը | |
| 15. | Առաջարկվող տպաքանակը | |
Կազմակերպության ղեկավար՝
Ստորագրություն՝
Ամսաթիվ՝
Կ. Տ.





