Գևորգ Էմին-Տերյանի հրապարակումը.
Շնորհիվ Արտաշես Էմինի՝ հրապարակում եմ մի բացառիկ տեսանյութ։ Գևորգ Էմինը քրոջ՝ Հեղինե Մուրադյանի հետ կազմակերպել է ընթրիք՝ նվիրված Չարենցի արդարացմանը։ Ընթրիքին ներկա են ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը, նրա կինը՝ Այծեմիկ Ուրարտուն, Գուրգեն Մահարին, Չարենցի դուստրը՝ Արփիկը, Վարդան Աճեմյանը, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Նիկողայոս Նիկողոսյանը և Ղուկաս Չուբարը, Օհան Դուրյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վաղարշակ Նորենցը, Գառնիկ Ադդարյանը, գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանը, գրականագետ Սարգիս (Սարիկ) Սարյանը, Անդրանիկ Քոչարը, Մխիթար Դավթյանը, Հրաչյա Քոչարը, Հեղինե Մուրադյանն ու նրա ամուսինը՝ Հայկը և այլք։ Հեղինեի դուստրը՝ Արևիկը, արտասանում է «Ես իմ անուշ Հայաստանի»-ն։ Վայելեք։