-Մենք այնքան ժամանակ չենք պատասխանի հարցին փոխզիջումներին պատրաստ եք, թե ոչ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին:
-Հետո ինչ: Հիմա իրեն ասել են՝ տղա ջան, սա ենք քննարկում, և տեքստում էլ կա գրված,որ իրար հակասող հայտարարություններ չպետք է լինեն,ուղղակիորեն դա վերաբերում է Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ է նշանակում օրակարգում կա: Մինչև հիմա, այն ինչ եղել է օրակարգում, ձեռնտու է եղել մեզ՝ միջազգային հանրության հետ միասին: Հիմա դերերը փոխվել են:
-Նաև ադրբեջանական կողմը չի գոհացել,ճիշտ է արձագանքեցին,բայց նրանք հույս ունեին, որ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները մոռացության կմատնվեն և կառաջադրեն խնդրի կարգավորման մի նոր՝փուլային տարբերակ:
-Անկեղծ ասած միակ դրական պահը,որ երեք սկզբունքները պահպանվել են:Եթե դա էլ լիներ, Ադրբեջանը պետք է համարեր ամեն ինչ վերջացած, բայց այստեղ փառք Աստծո,որ եռանախագահողները այդ պահը հայտարարության մեջ նշել են,թեև ասում են, որ Հայաստանը դրա կողմնակիցը չէր: Այն, որ ասացիք ինչու է միջազգային հանրությունը ոգևորված, այդ ոգևորությունը գալիս էր Հայաստանի արտգործնախարարից, հիշենք նրա հայտարարությունը Միլանի հանդիպումից հետո: Նրա ելույթը. «Մենք ոգևորված ենք,որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ կարողացանք համաձայնել եռանախագահողների և երկու արտգործնախարարների հայտարարության տեքստի վրա»: Այդ տեքստը ադրբեջանական տեքստ էր:Եթե արտգործնախարարն ասում է՝ ոգևորված եմ, միջազգային հանրությունը չոգևորվի՞: Ինչի՞ վրա էր ոգևորված, որ ադրբեջանական սցենարով անընդհատ հայտարարություններ են գնում:
-Զուգահեռ նաև ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ոչ մի թիզ հող, դա շարունակությունը եղավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների:
-Դրանից հետո ԱԱԾ ղեկավարը կարծեմ հայտարարեց,որ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ վարչապետն ու արտգործնախարարը իրավունք ունեն խոսել:Թողենք, դա այդպես չէ: Խորհրդարանական երկրում խորհրդարանը մի մարմին է ,և պատասխանատու է ամեն ինչի համար: Այդ բանակցային գործընթացի համար նույնիսկ առողջապահության և աշխատանքի նախարարներն են պատասխանատու: Այլ հարց է մտահոգիչ:
Ազատամարտիկները, նույնիսկ հանրային գործիչները կարող են հող բառակապակցությունն օգտագործել, բայց պետական պաշտոնյային հարիր չէ: Առաջինը՝ դա մտնում է ադրբեջանական քաղաքական լեքսիկայի տարածք: Խորը մտահոգություն ունեմ, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որին համարում եմ լավ դիվանագետ, շատ արդյունավետ բանակցում էր Եվրամիության հետ, պատրաստ չէ մասնագիտական առումով այս հարցով բանակցելու: Գոնե հիմա հասկանում են՝ ի՞նչ են արել, ինչքան վնաս են տվել Արցախի հարցին: Այսքանից հետո գոնե պատկերացնո՞ւմ են՝ ինչ պետք է անեն:
-Ինչի՞ է պատրաստ Ադրբեջանը, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը:
– Օդի տատանումները քաղաքականություն չեն: Սերժ Սարգսյանը հստակ ասում էր՝ իմ բանաձևը հետևյալն է՝ տարածքներ կարգավիճակի դիմաց:
-Ով է ասել, որ այդ հարցի առաջարկող սուբյեկտը առաջինը մենք ենք, ինչու որևէ մեկը Ադրբեջանին չի հարցնում,նրանք փոխզիջումների պատրաստ են,թե ոչ: Դրա համար ես մի քանի անգամ հրապարակային ասել եմ,Նիկոլ Փաշինյանի խոսքերն են:
– Իսկ ով է այս խոսքերը լուրջ ընդունում: Սա ծայրահեղ պոպուլիզմ է:
–Բարձր ամբիոնից է ասել:
-Մեկ այլ բարձր ամբիոնից էլ, ՄԱԿ-ի ամբիոնից, իր ելույթի կեսը խոսում էր իր հեղափոխությունից:
Ով է դա լուրջ ընդունում:
Իշխանությունները ամեն տեղ լուրջ ընկալվելու կարիք ունեն: Մարտի 9-ի եռանախագահողների հայտարարության տողատակերում դա գրված է:
– Այսինքն` ողջունում են Եվրոպան, Ամերիկան, բայց դեռ լուրջ ընկալելու խնդիր կա՞:
-Իհարկե լուրջ ընկալում չկա,ոնց կարող է լուրջ լինել:
Սրանք պոպուլիզմ են ՝ուղղված ներքին լսարանին, արդյունքը այդ նույն պոպուլիզմի,ինչ խոսել են Բրյուսելում,այլ տեղ, չնայած արտգործնախարարը լրիվ ուրիշ բաներ է քննարկել, դրա պատասխանը սա էր՝ տղաներ, իջեք գետնին, սրա շուրջ ենք բանակցելու:
Այն, ինչ կար,ձեր բանակցային օրակարգը նախորդ իշխանության ժամանակ,որը տարիներով ստեղծել եք,չկա,դուք դա դուրս եք մղել, կարող եք փորձել վերականգնել: Պետք է հստակ հասկանալ, ունենալ տակտիկա, ռազմավարություն,մարտավարություն, ամեն հանդիպումից, բանակցություններից առաջ խնդիրներ դնել և լուծել: Ոնց կարելի է հասկանալ նման հայտարարությունը.մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ հանդիպել,բայց օրակարգ չկա: Ի՞նչ է սա նշանակում,ինչո՞ւ ես գնում հանդիպման
-Հիմա իրենք հանդիպումից առաջ ձևավորեցին օրակարգ:
-Դրանից հետո ինքը գնաց, ասաց՝ գնում եմ այնտեղ ասեմ, ձևաչափի փոփոխություն,պատասխանը ստացավ:
Ոնց կարող է պետական գործիչը իրեն թույլ տալ ասել՝ գնում եմ, բայց օրակարգը չկա:Երբ տղան աղջկա հետ հանդիպման է գնում, օրակարգ կա: Լավ կլինի նման օրակարգով գնան: Ասա՝ ես ունեմ իմ օրակարգը: Անընդհատ թաքցրել են՝ինչ են խոսել,բանակցել: Ինքը հայտարարում է, թե դավադրություն չկա,ես հայտարարում եմ, որ սա դավադրություն է:
-Ո՞ւմ կողմից:
-Նիկոլ Փաշինյանի կողմից: Մինչև հիմա մեր հանրությունը չգիտի՝ինչ են խոսել և ինչ են խոսելու: Անընդհատ չի կարելի այդպես անհեթեթ հայտարարություններ անել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ hayeli.am կայքում