Արմավիրի մարզում Ford-ը բախվել է Kia-ին ու վրաերթի ենթարկել Kia-ի վարորդին. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմավիրի մարզում Ford-ը բախվել է Kia-ին ու վրաերթի ենթարկել Kia-ի վարորդին. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ մարտի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Ford Transit մակնիշի 931 AC 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճաապարհի 16 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի 35 FR 790 համարանիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկել նշված ավտոմեքենայի վարորդին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար-վրաերթի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարները, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողերն ու քաղաքացիները։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Կարեն Աբելյանը։ Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև վաշտի հրամանատար Վահան Էվինյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ford-ը պատկանում է Երևանում գործող «Դերժավա-Ս» ՓԲԸ-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com