Յեյլի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ ընթերցասերներն կյանքի ավելի երկար տևողություն են արձանագրել, հայտնում է healthyliving.com.ua-ը:
Պարզվել է, որ ընթերցանության սիրահարներն ապրել են միջինը 2 տարի ավելի շատ, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն կարդացել: Մասնագետների խոսքով` օրական կես ժամ ընթերցանությունը կարող է երկարացնել կյանքի տևողությունը: Գիտնականները նշում են, որ թերթերի, ամսագրերի ընթերցանությունը ևս, կապված է եղել կյանքի ավելի երկար տևողության հետ, չնայած այդ կապն այնքան ուժեղ չի եղել, որքան գրքերի դեպքում: