Առնվազն 19 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա Է փրկվել Նիգերիայում դպրոցի շենքի փլատակներից: Այդ մասին հայտնել Է Nigerian Tribune տեղական թերթը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ եռահարկ շենքը, որտեղ գտնվում Էր դպրոցը, փլվել Է Նիգերիայի Լագոս քաղաքում, եւ ավելի քան 100 մարդ հայտնվել Է փլատակներում:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, փրկարար գործողությունը շարունակվում Է, ոստիկանությունը նույնպես միջադեպի վայրում Է եւ հետեւում Է իրադրությանը:
Նշվում Է, որ փրկարարները մի շարք դժվարությունների են բախվել այն բանի կապակցությամբ, որ առկա սարքավորումները նրանց թույլ չեն տալիս մտնել շենք: Այս պահի դրությամբ զոհվածների վերաբերյալ տեղեկատվություն չկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: