Ամեն ընտանիքում 2,5 մարդ վարկի տակ է․ համաներում է պետք շնորհել․ Ծառուկյան. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ամեն ընտանիքում 2,5 մարդ վարկի տակ է․ համաներում է պետք շնորհել․ Ծառուկյան. 1in.am

Մենք Հայաստանում ունենք 650 հազար ընտանիք եւ 1,5 մլն վարկառու: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով, դա նշանակում է, որ ամեն ընտանիքում 2,5 մարդ վարկառու է: Պետք է համաներում կիրառվի, որոշակի գումարի չափով, 3 մլն կլինի, 5 մլն, թե 10 մլն, որ կեսը բանկերը փակեն, քանի որ մեծ տոկոսներով են տվել ժողովրդին, կեսն էլ պետությունն իր վրա վերցնի, որ օգնի ժողովրդին, որ նա հնարավորություն ունենա մտածելու հարստանալու մասին: Ուրիշ ձեւ հնարավոր չէ, որովհետեւ մարդը այլ բանի մասին չի մտածում, միայն մտածում է, թե ինչպես է ամսվա վերջին փակելու պարտքերն ու վարկերը, որ փողոցում չմնա»,-ասաց Ծառուկյանը:

1in.am



Նման նյութեր