Հարցման ընթացքում, որին մասնակցել են մեգապոլիսների 34 հազար բնակիչներ, պարզվել Է, որ աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշում առաջին տեղն զբաղեցնում Է Նյու Յորքը: Այդ մասին հայտնել Է Time Out-ը:
Երկրորդ տեղում հայտնվել Է Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մելբուռնը, երրորդում՝ Չիկագոն: Հնգյակը եզրափակել են Լոնդոնը եւ Լոս Անջելեսը: Ցուցակում, տեղի բնակիչների կարծիքով, տեղ են գտել նաեւ Մոնրեալը, Բեռլինը, Գլազգոն, Փարիզը եւ Տոկիոն: Մոսկվան հայտնվել Է 36-րդ հորիզոնականում՝ մեկ դիրք զիջելով Շանհային եւ առաջ անցնելով Դելիից, Սիեթլից, Սիդնեյից, Աբու-Դաբիից, Հոնկոնգից, Բոսթոնից, Ռիո դե Ժանեյրոյից, Մարսելից եւ Բանգկոկից:
Ինչպես նշում Է հրատարակությունը, հարցման ընթացքում հաշվի են առնվել զանազան չափանիշներ՝ տեղական խոհանոցը, մշակույթը, գիշերային կյանքը, քաղաքի գեղեցկությունը, փոխադրամիջոցների հասանելիությունը եւ հարմարավետությունը, ինչպես նաեւ երջանկության ընդհանուր մակարդակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ