Ֆիլիպիններում կարմրուկի համաճարակի զոհերի թիվը տարեսկզբից գերազանել Է 285-ը
Advertisement 1000 x 90

Ֆիլիպիններում կարմրուկի համաճարակի զոհերի թիվը տարեսկզբից գերազանել Է 285-ը

Ֆիլիպիններում տարեսկզբից ի վեր առնվազն 286 մարդ Է մահացել կարմրուկի համաճարակի հետեւանքով, վարակվածների թիվը գերազանցել Է 18,5 հազարը: Այդ մասին տվյալները մարտի 14-ին ներկայացրել Է Ֆիլիպինների նորությունների գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն, վարակվածների շուրջ 60 տոկոսը պատվաստում չի ստացել: Ավելի վաղ փետրվարին ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը (ՀՀՀՎ) հայտնել Էր Ֆիլիպիններում 203 մահացածների եւ 12,7 հազար վարակվածների մասին: Վարչության հայտարարության համաձայն, կարմրուկով հիվանդացածների 57 տոկոսը մինչեւ հինգ տարեկան երեխաներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր