Մեկնարկում է «Թելադրություն» նախագիծը՝ ուղղված հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը
Advertisement 1000 x 90

Մեկնարկում է «Թելադրություն» նախագիծը՝ ուղղված հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը

Այսօր ազդարարվել է «Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի մեկնարկը, որն այս տարի տեղի է ունենում ԿԳՆ-ի հովանու ներքո: Նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը /Gohar Mamikonyan/ նշել է, որ նախարարությունը խրախուսում է բոլոր այն մարդկանց, ինստիտուտներին, հաստատություններին, որոնք կցանկանան ստանձնել պատասխանատվություն և իրենց մոտ բացել թելադրության հարթակներ: «Սրանով բոլորն իրենց փոքրիկ ներդրումը կունենան այս կարևոր գործում: ԿԳ նախարարությունը խրախուսում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են հայերենի տարածմանը և կրթության համակարգի զարգացմանը»,-նշել է նա՝ կոչ անելով մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից, պաշտոնից կամ տարիքից, միանալ այս նախաձեռնությանը: «Մենք ցանկանում ենք այն դարձնել համահայկական թելադրության տոն, հայոց լեզվի տոն՝ ՀՀ ում և դրա սահմաններից դուրս»,-նշել է նա՝ տեղեկացնելով, որ թելադրողների թվում է լինելու նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի /Դավիթ Գյուրջինյան/ խոսքով՝ նախաձեռնության առաջնային խնդիրը հայոց լեզուն պահպանելը, տարածելն ու զարգացնելն է:

«Երկար տարիներ մենք պետականության, մշակույթի, լեզվի պահպանման խնդիր ենք ունեցել, և եթե այսօր պետության կողմից է գնում այս ազդակը, սա ամբողջությամբ նոր իրավիճակ է, երբ պետությունն ու հանրային սեկտորը միաժամանակ մասնակցում են և կարևորում խնդիրը»,-նշել է Հայկ Դավեյանը /Հայկ Դավեյան/՝ շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը՝ նախաձեռնությանն աջակցելու համար:

Նշենք, որ արդեն մարտի 20-ին կբացվի մասնակիցների գրանցումը, իսկ թելադրությունը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 13.00-ին:

Մեկնարկում է «Թելադրություն» նախագիծը՝ ուղղված հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը————————-Այսօր…

Gepostet von ՀՀ կրթության և գիտության նախարարություն am Mittwoch, 13. März 2019