Օպերայի բակի ասֆալտի վրա ծառ չեք տնկելու, Երևանի համար օրհասական խնդիրը ծառ ու թուփ, «թոքեր» ունենալն է. Միհրան Հակոբյան
Advertisement 1000 x 90

Օպերայի բակի ասֆալտի վրա ծառ չեք տնկելու, Երևանի համար օրհասական խնդիրը ծառ ու թուփ, «թոքեր» ունենալն է. Միհրան Հակոբյան

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն անդրադարձել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների քանդման ու տարածքի կանաչապատման քաղաքապետարանի որոշմանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Քանի բնապահպանական թեման բացել եք, ասեմ: Քաղաքը բնապահպանական աղետի առջև է կանգնած: Այս քանակությամբ մեքենաները, որոնց մեծամասնությունը վաղուց յուղ են վառում հերիք չէ, մի հատ էլ` կատալիզատոր չունեն, բառի բուն իմաստով պատուհաս են քաղաքի բնակիչների համար: Թոզ մի փչեք մարդկանց աչքերին:

Օպերայի բակի ասֆալտի վրա ծառ չեք տնկելու ու այդ ծառերով ոչ մեկին չեք փրկելու: Երևանի համար օրհասական խնդիր է ծառ ու թուփ ունենալը, «թոքեր» ունենալը: 90-ականներին վիճակը շատ վատ է եղել, մարդիկ գոյատևման հարց են լուծել` ծառերը կտրելով, վառելով, տաքանալով:

Իհարկե, հասկանում եմ, որ ինչ-որ բան քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը, բայց կլինի՞ գոնե սկսեք քննարկելը քաղաքին «թոքերով» ապահովելու հարցը, ասենք` Նորքի ոչնչացված անտառը վերականգնելու հարցը, քաղաքի շրջակայքում անտառներ ստեղծելու հարցը:

Ձևը չգիտե՞ք, ղազախներին հարցրեք, կասեն, թե Աստանայի շուրջբոլորը` չոլի մեջտեղը, ոնց անտառներ տնկեցին ու ինչ խնդիր լուծեցին սերունդների համար»:



Նման նյութեր