Օրերս Արցախում կայացած ԱՀ և ՀՀ անվտանգության խորհուրդների ահմատեղ նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց հայկական կողմի այն դիրքորոշումը ըստ որի Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ ու մասնակցի որոշումների կայացմանը։
Ըստ էության Փաշինյանը ահռելի ջանքեր է ներդնում, որպեսզի սրբագրի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից թույլ տրված սխալը։ Հիշեցնենք, որ հենց Տեր-Պետրոսյանի օրոք է Արցախը դուրս մնացել բանակցային պրոցեսից։
Իհարկե հիմա Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ամեն կերպ փորձում են հասարակությանը համոզել, որ Արցախը բանակցություններից դուրս է մնացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, բայց չպետք է մոռանալ, որ իրադարձությունները տեղի չեն ունեցել նախնադարում։ Դրանք մեր պատմության ոչ վաղ անցյալի դրվագներ են ու բազմաթիվ փաստեր կան պահպանված։
1997 թվականին Տեր-Պետրոսյան ինքն է գերմանական «Ֆոկուս» ամսագրի հետ զրույցում փաստել, որ այդ պահին Արցախը չի մասնակցում բանակցային պրոցեսին։ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ամսագրի հետ հրապարակվել է 1997 թվականի փետրվարի 22-ին։ Հարցազրույցի առաջին մասում ՀՀ առաջին նախագահն ասում է․«Լուծում կարելի է գտնել միայն բանակցային ճանապարհով՝ Հայաստանի-Լեռնային Ղարաբաղի-Ադրբեջանի միջև։ Լավագույնը իհարկե կլիներ այն, որ Ադրբեջանն ու Լեռնային ղարաբաղը վերսկսեին ուղիղ բանակցությունները»,-փաստում է նախագահ Տեր-Պետրոսյանը՝ նկատելով, որ Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով Լեռնային Ղարբաղը դուրս է մնացել բանակցային պրոցեսից։
Հ․Գ․ Եվ եթե վարչապետ Փաշինյանը իրականում ցանկանում է իր այս մտադրությունը հաջողությամբ պսակվի, ապա պետք հրաժարվի Տեր-Պետրոսյանի խորհրդատվական աջակցությունից։