Մոսկվայում հայ գործարար է սպանվել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մոսկվայում հայ գործարար է սպանվել

Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում սպանվել է հայ գործարար՝ 35-ամյա Գևորգ Թումանյանը: РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ մարդասպանը նրան սպասել է բնակելի շենքի մուտքում, իսկ մեքենայում նրան սպասել է հանցակիցը: Ի դեպ, Թումանյանը նոր էր կնոջ հետ տեղափոխվել այդ շենք՝ մշտական բնակության: Երբ սպանվածը մոտեցել է մուտքին, մարդասպանը 3 անգամ կրակել է նրա մեջքին: Ստացած վնասվածքներից Թումանյանը տեղում մահացել է: Life.ru-ն հայտնում է, որ սպանվածը գործարար էր՝ ուներ սեփական ավտոլվացման կետ:

Մարդասպանը նստել է մեքենան ու հանցակցի հետ հեռացել Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայով, որն, ըստ տեղեկությունների, պատկանում է հայազգի Արման Խաչատրյանին:

mamul.am