Նոր Զելանդիայում առնվազն 27 մարդ է զոհվել մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով
Advertisement 1000 x 90

Նոր Զելանդիայում առնվազն 27 մարդ է զոհվել մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

Նոր Զելանդիայում առնվազն 27 մարդ է զոհվել Քրայսթչերչ քաղաքի Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին մարտի 15-ին հայտնել է Otago Daily Times թերթը:

Ինչպես հայտնել է Television New Zealand հեռուստաընկերությունը, առնվազն 30 մարդ է հասցվել քաղաքի հիվանդանոց: New Zealand Herald թերթը տեղեկացրել է, որ հրաձգության ընթացքում զոհվել է առնվազն ինը մարդ: Զինված մարդիկ հարեւանությամբ գտնվող Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներ են մտել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 13:45-ին (Երեւանի ժամանակով 05:46-ին) ցերեկային աղոթքից անմիջապես հետո եւ փակել դռները: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 200 եւ 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է Քրայսթչերչ քաղաքի ոստիկանության կոմիսար Մայք Բուշը, ոստիկանությունը չորս մարդու՝ երեք տղամարդու եւ մեկ կնոջ է ձերբակալել մզկիթներում հրաձգության կազմակերպման մեղադրանքով: Նա նշել է, որ բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նրանց հետ աշխատում են քննիչները: «Առայժմ չի պարզվել՝ թե քանի մարդ է մասնակցել հարձակումներին, եւ արդյոք նրաք բոլորն են ձերբակալված»,- ասել է կոմիսարը: Նա նաեւ հայտնել է, որ հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել:



Նման նյութեր