ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի Facebook-յան գրառումը. «Թվիթերում ամերիկյան ընտրությունների հետ կապված ոչ պակաս շոկ է այն, որ ԱՄՆ բազում բազում անունով կազմակերպություններ կանխատեսում էին Քլինթոնի հաղթանակը ու սխալ դուրս եկան։ Էքզիթ փոլերի մասին չասեմ։
Ոմանք նրանց պահվածքին նայում են այն ռակուրսից, թե միտումնավոր էին անում ու Քլինթոնի հաղթանակն ապահովելու համար։ Բայց երբ տեսնում ես, թե որքան շատ թվով ու որքան լուրջ կազմակերպությունների մասին է խոսքը, ու որ նրանցից շատերը թեկուզ հանուն Քլինթոնի չէին ցանկանա գետնով տալ իրենց դժվարությամբ վաստակված ռեպուտացիան, հասկանում ես, որ որոշների պարագայում հաստատ հարցը ադեկվատությունն է։
Իհարկե, ոչ նույն չուտվող ձևերով ու մասշտաբներով, բայց Ռուսաստանի նման, ԱՄՆ-ում էլ կնկատես պրոպոգանդայի մեծ ազդեցությունը, որը բերում է ինքնախաբեության։ Ու այստեղ կրկին պետք է հիշեմ ժամանակին կարդացածս մի շատ լուրջ աշխատանք, որը համեմատում էր անգլիական ու ամերիկյան և այլ անալիտիկաների տարբերությունը։ Հետևությունը շատ միարժեք էր՝ անգլիական անալիտիկան աշխարհում ամենաքիչն է սխալվում ու ամենաադեկվատներից է։ Ու պատահական չէ, որ Հայաստանում անգլիական անալիտիկան քննադատողներն ու չսիրողները նույնպես շատ են, որովհետև այնտեղ իրենց ցանկալին չեն կարդում։ Ի վերջո մենք էլ խոշոր հաշվով պրոպոգանդա սիրող ու պրոպոգանդային վարժեցված ազգ ենք…»: