Սյուզան Ջաղինյանը հայտարարել է, թե Հայաստան կգա Բաքվից։ Չեմ կարծում, թե այնքան անմեղսունակ է, որ չի հասկանում, թե դա երբ է հնարավոր, կամ որ դրա ուղին ադրբեջանական բանակի ուղեկցությունն է։ Մնացած բարբաջանքներին չեմ անդրադառնում։
Բոլորս անձնական, ընտանեկան, քաղաքական խնդիրներ ենք ունեցել մեր անազատ երկրում։ Բայց միթե դրանք կարող են այս աստիճան կուրացնել ու իջեցնել մարդուն, որ թքած ունենաս մյուսների անվտանգության վրա ու սեփական վրեժը լուծելու համար միանաս թշնամուդ՝ պատրաստ նրա հետ ասպատակելու հայրենիքդ։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում։
Խնդրում եմ, Ալիևին միացածներին պացիֆիզմի տակ չտեղավորել, ես այդ կոնցեպցիան լավ գիտեմ ու սրանք այդ դեպքը չեն՝ Ալիևը խաղաղության նոբելյան մրցանակակիր չէ ու նրա դիսկուրսին միանալը պացիֆիզմ չէ։ Սա ամենաշարքային դավաճանություն է։