«Քրայսթչերչից հրաձիգը»՝ ծնունդով Ավստրալիայից 28-ամյա Բրենտոն Տարանտը Twitter-ի իր էջում (սառեցվել է) ահաբեկչության նախօրեին հրապարակել էր 37 էջանոց մանիֆեստ, որտեղ բացատրել էր իր աջ արմատական հայացքները, գրում է «Կոմերսանտը»-ը:
Բրետոնին միանգամից սկսել են համեմատել Անդերս Բրեյվիկի հետ՝ նորվեգացի նեոնացիստի, որը 2011 թվականին Օսլոյի կենտրոնում պայթյուն էր կազմակերպել և հարձակում իրականացրել իշխող նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի վրա, ինչի հետևանքով մահացել էր 77 մարդ, 151-ը վնասվածքներ էր ստացել:
Վերջին տվյալներով՝ Նոր Զելանդիայի երկու մզկիթներում հրաձգության հետևանքով մահացել է 49 մարդ:
Բրենտոն Տարանտի մանիֆեստում մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին սպանելու կոչեր կան:
Այդտեղ նաև դատողություններ կան զանգվածային ներգաղթի և եվրոպացիների շրջանում ծնելիության ցածր մակարդակի մասին: Ըստ Տարանտի՝ խոսքը «սպիտակ ցեղասպանության» մասին է: Իր մանիֆեստում նա հայտարարել էր մզկիթի վրա հարձակման մասին՝ այն ահաբեկչական գործողություն անվանելով: Twitter-ի էջում նա մեկ անգամ չէ, որ գովասանքով էր արտահայտվել մուսուլմանների դեմ ահաբեկչությունների մասին՝ կոչ անելով չմոռանալ հարձակվողների արարքների մասին:
Heavy.com- ներկայացրած փաստաթղթում Տարանտը նշում է նաև, թե ով է նա.
«Սովորական սպիտակամորթ մարդ, 28 տարեկան եմ: Ծնվել եմ Ավստրալիայում, աշխատավոր դասի ընտանիքում, ցածր եկամտով ընտանիքում: Իմ ծնողները շոտլանդական, իռլանդական և անգլիական ծագում ունեն: Ես սովորական մանկություն եմ ունեցել, առանց լուրջ խնդիրների: Սովորելու ժամանակ քիչ էի հետաքրքրված կրությամբ, հազիվ է հասցնում սովորել»:
Տարանտը պնդում է, որ գումարներ է ներդրել կրիպտոարժույթում և օգտագործել դրանք ճանապարհորդելու համար, իսկ հետո որոշել է «հստակ դիրքորոշում ունենալ՝ իր ժողովրդի ապագան ապահովելու համար»: