Ես երեւանցի եմ, ազգանունս ուկրաինական է, իմ անձնագրում գրված է, որ ես ռուս եմ: Մեկ քառորդ լիտվացի եմ: …Իսկ հոգիս հայ է կատարելապես: Մորական պապս՝ Միխայիլ Օվչիննիկովը, գրող էր, «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի սցենարի հեղինակը: Նա Ուրալից էր, կազակական տոհմից: Պապս զորակոչվում է բանակ, ծառայում է Թիֆլիսում, կովկասյան օկրուգի թատրոնում, քանի որ ստեղծագործելու շնորհք ուներ: Այդ ժամանակ ձեւավորվում է մի խումբ, որը պիտի գար Երեւան եւ հիմներ Ստանիսլավսկու անվան թատրոնը: Պապս ընդգրկվում է այդ խմբում եւ տեղափոխվում է Երեւան:
Միխայիլ Օվչիննիկովը Ստանիսլավսկու թատրոնի հիմնադիրներից է, եւ նրա նկարը մինչ օրս կախված է թատրոնի պատից:
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ 1992 թ. ամռանը, ես աշխատում էի «Республика Армения» թերթում ու մտադիր էի ավարտել լրագրողական գործունեությունս, մեկնել արտերկիր ու զբաղվել այլ աշխատանքով: Ու որոշեցի մի անգամ գնալ Արցախ, ուժերս փորձել ռազմական լրագրության մեջ, ապա հեռանալ երկրից: Այդպես հայտնվեցի Արցախյան պատերազմի թոհուբոհում:
Դմիտրի Պիսարենկոյի հետ զրույցը ամբողջությամբ կարդացեք այստեղ:
Գայանե Պողոսյանի էջից: