Ֆրանսիայի Մարսել քաղաքում զանգվածային վերակառուցում Է սկսվել. իշխանությունները պատրաստվում են երեք տարում քաղաքի կենտրոնն ավելի մատչելի դարձնել հետիոտների համար: Այդ մասին հայտնել Է «Եվրո Պուլսը»:
Կենտրոնական ճանապարհները եւ առափնյակի մեծ մասը լիովին հետիոտն կդառնան: Ամբողջությամբ վերցված՝ անձնական ավտոտրանսպորտով մուտքը կարգելվի 72 հեկտար ընդհանուր մակերեսով փողոցներ: Այդտեղ կգցեն նոր պուրակներ եւ կտնկեն մի քանի հարյուր ծառ:
Բացի դրանից, այս տարի շատ փողոցներում, որոնք հարում են ապագա հետիոտն գոտուն, կսահմանվի արագության նոր ռեժիմ. վարորդներին կարգելվի ժամում 30 կիլոմետրից ավելի արագություն հավաքել: Իշխանությունները համոզված են, որ հետիոտն կենտրոնը դեպի Մարսել կգրավի նոր զբոսաշրջիկների եւ կբարելավի քաղաքացիների կյանքի որակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: