Լեհաստանի Հետազոտությունների եւ գիտության զարգացման հիմնադրամի գիտնականները տպել են աշխարհում առաջին բիոնիկական ենթաստամոքսային գեղձն՝ արյունատար անոթներով: Այդ մասին հայտնել Է Polska Agencja Prasowa-ն:
«Դեռ ոչ ոք չի տպել պարենխիմատոզ օրգան (լյարդ, փայծաղ, գլխուղեղ, ներզատական գեղձեր եւ այլ օգաններ)՝ լիակատար անոթավորմամբ»,- ասել Է բժշկական գիտությունների դոկտոր, փոխպատվաստող-վիրաբույժ Միխալ Վշոլան: Նա մշակել Է բարդացած շաքարախտի սակավինվազիվ բուժման նոր մեթոդ՝ ստամոքսի լորձաթաղանթի տակ ենթաստամոքսային գեղձի հյուսվածքների Էնդոսկոպիկ փոխպատվաստման կիրառմամբ:
Գիտնականները կարծում են, որ ապագայում իրենց ստեղծած օրգանը կկարողանա մարդու օրգանիզմում վերականգնել ինսուլինի արտադրումը: Ներկայում շաքարախտավորներն ստիպված են կանոնավոր ներարկումներ անել: Այժմ հետազոտողները կփորձարկեն իրենց մշակումները: Ապրիլին պլանավորված Է արհեստական ենթաստամոքսային գեղձի բջիջների փոխպատվաստում մկներին, իսկ հոկտեմբերին՝ խոզերին: Լեհ գիտնականների մշակումներով արդեն հետաքրքրվել են որոշ պրոֆիլային ընկերություններ եւ հետազոտական ինստիտուտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: