Դատարանը բացառել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թաքնվելու հանգամանքը. Օրբելյան. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դատարանը բացառել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թաքնվելու հանգամանքը. Օրբելյան. pastinfo.am

Երեւանի ընդհանուր  դատարանը բացառել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թաքնվելու հանգամանքը, եւ կալանավորման համար հիմք է ընդունել գործի վրա ազդելու հավանականությունը: Այդ մասին դատական նիստի ավարտից հետո հայտարարեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։

ինչպես արդեն «Փաստինֆո»-ն հայտնել է՝ դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, իսկ նրա նկատմամբ գրավ կիրառելու փաստաբանների միջնորդությունը մերժել։

Լրագրողների հետ զրույցում Ա.Օրբելյանը նշեց, որ  որոշմանը ծանոթանալուց հետո մի քանի օրվա ընթացքում այն կբողոքարկեն Վերաքննիչ դատարան:

pastinfo.am



Նման նյութեր