«Աղջկա դաստիարակությունը նուրբ և բարդ գործընթաց է». Նարինե Սուլթանյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Աղջկա դաստիարակությունը նուրբ և բարդ գործընթաց է». Նարինե Սուլթանյան. life.tert.am

Կանացիության բանաձևերը տարիներ շարունակ հեռուստադիտողների համար բացահայտում է  «Նանե» հաղորդաշարը։ Tert.am Life-ը նախագծի հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանի հետ զրուցել է ինչպես կանանց հուզող հարցերի, այնպես էլ դստեր հետ հարաբերությունների մասին։

Տարիներ առաջ դստեր լույս աշխարհ գալուց հետո Նարինեն թողեց հեռուստատեսային ակտիվ առօրյան և կարիերայում երկարաշունչ դադար վերցրեց։ Հաղորդավարուհին անկեղծանում է, որ կյանքի այդ փուլում աշխատանքի մասին չի էլ մտածել, թեև վստահ էր, որ վերադառնալու է սիրելի գործի։

Հաղորդավարուհի մայրիկը վստահ է՝ յուրաքանչյուր կնոջ համար դստեր ծնունդը Աստծո պարգև է, քանի որ ողջ կյանքի ընթացքում ձեռք է բերում իր ամենակարևոր ընկերուհուն և իր  շարունակությունը: «Աղջիկը , այսպես ասած, տոնուսի մեջ է պահում մորը։ Աղջկա դաստիարակությունը բավականին նուրբ և բարդ գործընթաց է, ինչը կնոջ առաջնային խնդիրն է: Կինն է ձևավորում դստեր անհատականությունը, կանացիությունը, ինչու չէ, նաև բնավորությունը, բայց չմոռանանք տոկունության, ներքին ուժի և կամքի մասին: Այս ամենը պետք է լինի կնոջ, մոր առաքելությունը` անկախ ժամանակի թելադրանքից»,- ասաց Նարինեն` ավելացնելով, որ վերջին շրջանում շատ է խոսվում ֆեմինիզմի, կանանց էմանսիպացիայի, գենդերային հավասարության մասին, բայց ինքն ամեն ինչ անում է, որպեսզի Միլան, մեծանալով այս արժեքային համակարգը կրող հասարակության մեջ, երբեք չկորցնի կանացի ճիշտ սկիզբը, կնոջը բնորոշող նրբությունները:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր