«Ի՞նչ է իրականում կատարվել հայամետ Ֆահրադդին Աբոսզոդայի շուրջը». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ է իրականում կատարվել հայամետ Ֆահրադդին Աբոսզոդայի շուրջը». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ ուշ երեկոյան մի փաստաթուղթ ձեռքս ընկավ, որտեղ երևում է, թե ինչ է կատարվել թալիշ քաղաքական գործիչ, հայտնի հայամետ Ֆահրադդին Աբոսզոդայի շուրջը:

Պարզվում է՝ 27.02.2019թ. ՌԴ գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ազատ արձակել Աբոսզոդային, սակայն ժամեր անց որոշ չինովնիկների կոռուպցիոն պայմանավորվածությամբ (կամ գուցե նաև այլ խորքային ճանապարհներով) Աբոսզոդային շտապ հանել են մեկուսարանից, նստեցրել ադրբեջանական հատուկ օդանավ և տեղափոխել Բաքու:

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի աղբյուրներից ստացված փաստաթղթում երևում է, որ ռուսական կողմը մերժել է Ադրբեջանին՝ արտահանձնելու Ֆահրադդին Աբոսզոդային: Իսկ թե ինչ ճանապարհով ու ում միջոցով է թալիշ գործիչը փաստացի առևանգվել, պարզ կդառնա առաջիկա հետաքննությունների ընթացքում:

Մենք շարունակելու ենք աշխատել ինչպես միջազգային կազմակերպությունների, Ռուսաստանի պետական կառույցների, Ադրբեջանի ոչ կառավարական սեկտորի, այնպես էլ Հայաստանի կառավարության, խորհրդարանի և հասարակական հատվածի հետ՝ հնարավորություն ստեղծելու նախ ֆիզիկապես փրկելու Ֆահրադդին Աբոսզոդային, ապա նրան ազատելու ադրբեջանական կտտանքներից: Միջազգային իրավունքը դրա հնարավորությունը տալիս է. չմոռանանք, որ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին հենց Աբոսզոդան հանդես եկավ կոչով՝ Ադրբեջանի թալիշներին խնդրելով չկռվել բարեկամ հայերի դեմ, և դա մեծ ազդեցություն ունեցավ»:



Նման նյութեր