
ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, մարտի 16-ին՝ ժամը 01։30 սահմաններում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Այս մասին «Ֆեսբուք»-ում արած գրառման մեջ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»,- հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։